Սնունդը և առողջությունը
5 պատճառ՝ հենց հիմա մանդարին ուտելու համար. news.am
Մանդարինը ո՛չ միայն համեղ, այլ նաեւ օգտակար միրգ է համարվում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը ստորեւ Ձեր ուշադրությանը 5 պատճառ է ներկայացնում՝ հենց հիմա գոնե մեկ մանդարին ուտելու համար:
1. Մանդարինը՝ վիտամինների աղբյուր
Մանդարինը հատկապես աշնանն ու ձմռանն է օգտակար, քանի որ А վիտամինի, ռախիտի կանխարգելման տեսանկյունից չափազանց օգտակար D վիտամինի, արյունատար անոթների ճկունությունն ապահովող К վիտամինի, քունը կարգավորող, հիշողությունը եւ նյութափոխանակությունը բարեկարգող B4 վիտամինի եւ օրգանիզմի դիմադրողականությունը խթանող С վիտամինի հարուստ աղբյուր է եւ բարձրացնում է իմունիտետը: Բացի այդ, մանդարինը նաեւ թիամինով, ռիբոֆլավինով, ասկորբինաթթվով եւ ռուտինով է հարուստ:
2. Մանդարինն օգտակար միներալներ է պարունակում
Մանդարինն օրգանիզմին անհրաժեշտ գրեթեն բոլոր միներալների՝ կալիումի, մագնիումի, երկաթի, ֆոսֆորի, նատրիումի եւ կալցիումի հարուստ պաշարներով է աչքի ընկնում:
3. Մանդարինը չի գիրացնում
Մանդարինը դիետիկ միրգ է: 100 գրամի մեջ այն ընդամենը 53 կկալ-ի չափով էներգետիկական արժեք եւ 85-87 գրամ ջուր է պարունակում:
4. Մանդարինն օգտակար է մարսողության համար
Մանդարինն ախորժակը բարելավելու եւ նյութափոխանակությունը արագացնելու հատկություն ունի եւ օգտակար է մարսողության համար: Բացի այդ, մանդարինի ֆիտոնցիդային հատկությունները հակամիկրոբային ազդեցություն են ապահովում եւ կարող են մի շարք պաթոգեն սնկերի դեմ պայքարի միջոց ծառայել: Համարվում է, որ մանդարինը նաեւ շաքարախտի եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունի:
5. Մանդարինը մի շարք այլ օգտակար հատկություններով է օժտված
Շնորհիվ որոշ բաղադրիչների, մանդարինը նաեւ արյունականգ ու ջերմիջեցնող հատկություններով է աչքի ընկնում եւ կարող է նյարդային համակարգի լարվածության նվազեցման միջոց ծառայել:
Զգուշացում
Մանդարինը կարող է ստամոքսի եւ աղիքների լորձաթաղանթի գրգռման պատճառ դառնալ, ուստի եւ հակացուցված է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցով, գաստրիտով, աղիքների բորբոքային հիվանդություններով, հեպատիտով, էնտերիտներով եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Մանդարինի սպառման ծավալները սահմանափակելու կարիք նաեւ ալերգիաների նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող մարդիկ ունեն:
12.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ